Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայ կանանց ճակատը դատապարտում է Նանոր Սեֆիլյանի նկատմամբ իրականացված բռնությունը

Հայ կանանց ճակատը դատապարտում է Նանոր Սեֆիլյանի նկատմամբ իրականացված բռնությունը
27.05.2014 | 12:13

Հայ կանանց ճակատը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է երեկ Հայ կանանց ճակատի անդամ Նանոր Սեֆիլյանի նկատմամբ իրականացված բռնությունը: «…Հինգ տղամարդ մոտեցել են նրա մեքենային, պարտադրել նրան հանել մեքենային փակցված «Դուրս մեր գրպանից» շարժման պիտակը` խախտելով կնոջ և քաղաքացու ազատ արտահայտվելու իրավունքը: Ստահակները, հանդիպելով խիզախ հայուհու դիմադրությանը, համարձակվել են քաշքշուկ առաջացնել և վիրավորել պատվարժան տիկնոջ արժանապատվությունը: Այս սրիկայաբարո գործողությունից հետո նրանք 3 մեքենաներով հետապնդել են կնոջը երկար ժամանակ»,-ասվում է հայտարարության մեջ: Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել «Երիտասարդական» մետրոյի հարևանությամբ գտնվող ՍԱՍ սուպերմարկետի տարածքում:
ՀԿՃ-ն Նանոր Սեֆիլյանի նկատմամբ տեղի ունեցած հարձակումը որակում է որպես «ռեժիմի կողմից կազմակերպված ոտնձգություն ոչ միայն երկու զավակների մայր Նանոր Սեֆիլյանի նկատմամբ, այլև պարզ հաշվեհարդար, որը իրականացվում է Սեֆիլյանների ընտանիքի նկատմամբ»: ՀԿՃ-ն կոչ է անում «հանրային պարսավանքի ենթարկել ստոր հաշվեհարդարի հեղինակներին» և ոստիկանապետ Վ. Գասպարյանից պահանջում է միջոցներ ձեռնարկել և «պատժել հանցագործներին, այլապես Սեֆիլյան ընտանիքի նկատմամբ իրականացված ցանկացած բռնության պատասխանատվություն ընկնում է ռեժիմի վրա»:

Դիտվել է՝ 1474

Մեկնաբանություններ